Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շաղի, շողի ժամք էին.
Վարդից հրդեհ կար երկին`
Փոխան ամպող հուր հյուսքի.
Տեղա՜ր մարգրիտ և ոսկի։
5
Թավուտքի մը խոր ծաղկոտ
Ընկողմանած նըվաղկոտ`
Կը հևայիր դու տժգույն,
Ամրան սյուքի մը հանգույն։
Աչերդ սիրո Ատրուշա՜ն...
10
Եվ մատներովդ զերթ շուշան`
Կը փետտեիր ծաղիկ մի,
Հառած շողից աչքդ երկնի։
Հիանայի թե ի՜նչպես
Փետտել թերթեր վարդին վես`
15
Եվ թափթրփել քու գիրդ գիրկ
Կը զորեին մատներդ գիրդ։
Եվ նըվաղկոտ այդ աչեր
Նըշուլեին նո՜ր եթեր,
|
|