Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եթեր մ՚աստեղց ուր փոխան
20
Հրաշեկ սլաքք կը շողան։
Ըրիր աչացդ մեկ կայծին
Եվ մեկ վանկիդ զիս գերին,
Շղթայեցիր զինս անգո՛ւթ,
Նշույլներովն վեհ հոգվույդ։
25
Թո՛ղ սիրտս, ինձմե գնա հեռի,
Չուզեմ հոգվույս թագուհի
Քեզ, որուն կուրծն վարդի թերթ,
Այլ կըրանիտ սիրտն է գեթ:
Դու, որ գիտես լոկ բուրել,
30
Գիրգ սրտերու վերք փորել,
Եվ կը սիրես, երբ կարի՜
Քեզ պաշտող սիրտն արյունի:
Թավուտքի մը շուք նըսեմ
Երբոր մենիկ արտասվեմ,
35
Հոն ես դու, կը գտնես զիս
Տերևներե՜ն կը խոսիս:
Երբ առվակին մեջ փաղփուն
Կուզեմ մոռնալ դեմքըդ, դուն
Դարձյալ հոն կը գտնես զիս,
40
Ալիներե՜ն կը ժպտիս։
|
|