Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԹՆԴ

6 վսեմության։

«Արևելք»

4 Տղան 11 հասկցածս։

Ընդօրինակություն

10 (բացակայում Է)։ 12—13 (բացակայում են)։

1) Իրավամբ զնե հռչակել կուզեի...— Խոսքը Աղավնի Վարդանյանի մասին Է, որի պաշտպանությամբ Դուրյանը հանդես էր եկել իր հոդվածներում։ Վերջին արտահայտությամբ նկատի ունի Ա. Վարդանյանի 1871-ի օգոստոսի 8-ին Սկյուաարի ս. Խաչ ենթաթաղի արական վարժարանի պարգևաբաշխության հանդեսում արտասանած ըմբոստ ճառը։

2) Օվսանու մը հեծկլտալ— Օվսաննա կամ Ովսաննա (եբրայերեն՝ «ազատիր», «օգնիր»), ցնծության բացականչություն, որով հին հրեաները դիմավորել են քրիստոսին։ Ընդհանրապես և այստեղ օգտագործված է որպես օրհնության, գոհունակության բացականչություն։

3) ...մշտնջենավոր վերքս— Ակնարկում է իր հիվանդությունը։

4) «Նոհյաց տղա», «դաշնակաց բուն» և «մտերմաց դալկահար» բառերը, որոնք Դուրյանին են վերաբերում, հավանաբար Ա. Լուսինյանի արտահայտություններն են։

5) ...բանաստեղծի մը խոնկմանց սլաքը— Ակնարկը վերաբերում Է Ա. Լուսինյանին, որ նույնպես բանաստեղծություններ Էր գրում։

6) ...եղբայրս նամակը ուշ ձեռքս հասցուց— Խոսքը Միհրան կամ Ագրիպպաս Դուրյանների մասին Է։

8. <ԱՌ Պ․ Հ․ ՃԱՆՖԵՍՃՅԱՆԸ>

(էջ 169)

Ինքնագրի ճակատագիրն անհայտ է, հավանաբար անցել Է Մ. Փափազյանին։

Առաջին անգամ տպագրվել Է «Արևելք»֊ում (1889, թիվ 1607), ապա զետեղվել 1893, 1918, 1945, 1947, 1952, 1956 և 1959֊ի ժողովածուներում։