Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ. Էքսերճյանի և Ա. Չոպանյանի բերած քաղվածքները («Ընդարձակ կենսագրություն...», էջ 88, «Դուրյանի կյանքը», էջ 68) հաստատում են, որ նամակն իրոք ուղղված է Հ. Ճանֆեսճյանին։

Նամակի «Կուզես կմախքով լի.», բառերով սկսվող և «ակնարկներով պիտի գոհանամ» բառերով վերջացող հատվածը հրատարակված է «Արևելք»-ում, իսկ դրա փոխարեն 1893-ի ժողովածուում տպագրված է․ «Ես կոպտությամբ շատ անգամ քեզ կը հանդիմանեմ՝ մահվան սև մտածումը սնուցանող ախտավորի մը նման, հուսամ որ այդ կծու խոսքերը շրթունքես ինկած ատեն՝ նույնժամայն ներողության արժանացած են բոլորն ալ» (ՏԹնԴ, էջ 237)։

Ինչո՞վ բացատրել այս տարբերությունը։ Դրա անուղղակի պատասխանը գտնում ենք Ե․ Դուրյանի U. Չոպանյանին գրած 1892-ի դեկտեմբերի 25-ի նամակում. «Ճանֆեսճյանի ուղղյալ նամակին վերջին տողերուն մեջ,— գրում է նա,— պարտ կը համարիմ հիշեցնել Ձեզ, թե իմ գրչովս բաներ խառնած եմ, երբ տղա էի և առաջին անգամ այդ նամակը կարդացի, և հետո այնպես օրինակված է։ Բայց Դուք բնագիրն վերստին առեք և նայեցեք (ԲԵՀ, 1967, № 1, էջ 171)։

Ա. Չոպանյանի արխիվում նամակի ընդօրինակությունը չկա։ Սակայն պարզ է, որ հիշյալ հատվածներից մեկը Պետրոս Դուրյանինն է, իսկ մյուսը՝ Եղիշե (Միհրան) Դուրյանինը։ «Արևելք»-ի հատվածը ոճական և իմաստային տեսակետից մերվում է ամբողջ տեքստին, իսկ ժողովածուինը հնչում է խորթ, անհամեմատ չոր է, անհասկանալի է մնում, թե ի՞նչ կոպտության մասին է խոսքը կամ ինչո՞ւ է ներողություն խնդրում։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ԱՅԼ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արեելք»

1 հարցնելուս։ 2 [գա] դալկահար։ 3 առընթերկաց լինելով։ 4 (բացակայում է)։ 5 հավասար: 6 (բացակայում է)։

1) ...կենաց ղառն ներդաշնակությունը չներեց գալ տեսնել անգամ մը եղբայրդ...— Հովհ. Ճանֆեսճյանն ապրում էր Կ. Պոլսի Գում Գաբու (Հում Բարու) թաղում։

2) Նոյան տապանը— Նավ, որով (ըստ Աստվածաշնչի) ջրհեղեղից ազատվեց Նոյ Նահապետը՝ կնոջ, երեք որդիների ու անասունների հետ։