Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2) Ձեզ հիշեցուցած եմ արդեն, որ ես «վսեմ»ին առջև կբ պապանձիմ— 1871-ի օգոստոսի 13-ի նամակում Դուրյանը ասում էր, որ ինքը «վսեմությանց առջև երբեմն կ՚ապշիս»

3) ...Երկրագունտներ ինձ տալ խոստացած եք— Խոսքը վերաբերում է «Երկրագունտ» հանդեսին, որ հրատարակվում էր Նուպար-Շահնազարյան վարժարանի սաների, այդ թվում և Ա. Լուսինյանի ջանքերով, Կ. Պոլսի Խասգյուղ թաղում։ 1870-ի հունվարից մինչև դեկտեմբերը եղել է «շաբաթական հանդես», 1871-ի հունվարին դադարել է, վերսկսել է հրատարակվել 1871-ի մայիսի 10-ից, այս անգամ որպես «տասնօրյա հանդես»։

4) Ներա հետ ի՞նչ ունեցաք— Ակնարկը վերաբերում է Աղավնի Վարդանյանին, որի հետ Արմեն Լուսինյանը ծանոթացել է 1871-ի սահմանադրության հանդեսում և հաստատել մտերմական հարաբերություններ։ Հետագայում Ա. Լուսինյանն ու Ա. Վարդանյանը դարձան ամուսիններ։

10. <ԱՌ Պ. Ա. ԼՈՒՍԻՆՅԱՆ>

(Էջ 173)

Ինքնագրի ճակատագիրն անհայտ Է։

Առաջին անգամ մասնակի հապավումով տպագրվել Է Հրանդի «Վառարանիս քով» քրոնիկում («Արևելք», 1890, 20 հունվար, թիվ 1806), ամբողջությամբ զետեղվել Է 1893, 1918, 1945, 1947, 1952, 1956 և 1959-ի ժողովածուներում։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արևելք»

1 [Սիրելի] եղբայր։ 2 (բացակայում Է)։ 3 կուզեք սև։ 4 փողփողումներով։ 5 առնում։ 6 կսկիծներու։ 7 կարծես։ 8 (բացակայում Է)։ 9 (բացակայում Է)։ 10 սառուցե։ 11 ա՜հ։ 12 (բացակայում Է)։ 13 կյանքիս։ 14 (բացակայում են)։ 15 սառացե։ 16 ետին։ 17—18 (բացակայում են)։ 19 (Այստեղից սկսած մինչև հաջորդ պարբերության վերջին («վսեմ Է ինձ համար լոկ դողդոջել» նախադասությունը «Արևելք»-ում չի տպագրվել)։ 20 ունենամ։ 21 (բացակայում Է)։ 22 թվի։ 23 քիչ [մը]: 24 վիճակս [նորեն]: