Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազդե մեզ, երբ կը մտածենք, թե ազգային թատերական ասպարեզին մեջ պաշտոն ունեցող անձինք փոխանակ թատերական հրահանգիչ արհեստին զարզացմանն օգնող ազգային գրագետներն քաջալերելու, անիրավությամբ կը վշտացնեն զանոնք, որով թե գրագետք ուղղակի և նյութապես վնասեն. եթե անշուշտ դերասանական պաշտոն ունեցող այնպիսի անձինք անուղղակի և նյութապես ու բարոյապես կը վնասեն»:

Տպագրվու՞մ Է ըստ Վիեննայից ստացված ընդօրինակության։

1) Վերոհիշյալ թատերախաղները... ներկայացվեցան— Այդ բեմադրությունների մասին տե՛ս հիշյալ թատրերգությունների ծանոթադրությունները ներկա հրատարակության երկրորդ հատորում։

2) ...Տիգրան Բ. անուն... թատերախաղ մ’տլ ունիմ— Այս ստեղծագործության մասին տե՛ս ներկա ժողովածուի երկրորդ հատորի հավելվածը:

3) ... անձինքը ու տեսարաններեն կը տեսնվին Պ. Ռ. Սետեֆնյանի հեղինակած Հիսնամյա պատերազմ հայոց ընդ հռովմայեցիս անուն խաղին մեջ— Իսկապես այս թատերախաղը բեմադրվել Է։ «Մասիս» լրագրում (1871, հունվար 16, թիվ 1042) հանդիպում ենք հետևյալ ծանուցմանը.

ԹԱՏՐՈՆ ՕՍՄԱՆԻԵ

ԿԵՏԻԿ ՓԱՇԱ

1871 հունվար 16 շաբաթ գիշեր ժամ ճիշտ 3

Վարչություն Հ. Վարդովյանի

Մեծահանդես ազգային ներկայացումն

ՀԻՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՈ8 ԸՆԴ ՀՌՈՎՄԱՑԵՑԻՍ

ԵՎ

ՄԵԾԱՄԵԾ ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆՔ ՀԱՅԿԱԶԱՑ

ԿԱՄ

ՄԱՀ ՄԵԾԻՆ ՄԻՀՐԴԱՏԱ

Երգախառն թատրերգություն ի մի հառաջաբան ի հինգ արարո և յերկուս պատկերս