Ո՜հ, ո՞վ ես դու, սե՞ր, երկնային շո՞ւնչ կամ հո՞ւր,
Քու սև անո՜ւշ ալերդ չունի գիշերը,
Վարդը չունի քու լանջդ ամբիծ ձյունաթույր,
Լուսին չունի քու վարդագույն այտերը։
5
Ցայգն` աստղերուն փաղփուն, լուսնույն սիրադեմ,
Ցերեկն` ալյաց, ծաղկանց ժըպիտ մեկուն... գեթ.
Իսկ քեզ համար ես արցունքով կաղոթեմ,
Դու չես շնորհեր նայվածք մ’ինձ սև աչերեդ։
Արդյոք էա՞կ մ’ես, թե երկնից զըվարթուն. 10
Կը նախանձէն դեղույդ վըրա վարդ, լուսնակ,
Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթռուն`
Նոճյաց խորերն կը սգա լըռէն լուսինյակ։
Այլ ի՜նչ քաղցր է, եթե ըլլամ ես զեփյուռ,
Եվ գըգվելով մազերդ խարտյաշ ու անոսր, 15
Տամ շունչս հուշէկ այտերուդ վրա վարդասփյուռ,
Սըրբեմ, եթե կա աչքերուդ մեջ արտոսր։
Պարտեզէդ մեջ իցի՜վ թե վարդ մ’ըլլամ ես,
Եվ երբ դու գաս առավոտուն ժըպտով պերճ,