Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ տեսնեիր, որ համայն Հայերը կանիծեն քու հայրդ, հայրդ որ Հայաստանի գերեզմանը փորեց, հայրդ` որ զքեզ այսպես սառած Սև հողերու վրա տարածեց... Երկինք այնպես վճռեր Է, որ դեռ մորդ մեկ ժպիտ մը չը ցցուցած` անիծյալ հայրդ այսպես զքեզ գերեզման գլորե... Ուրեմն դու ալ անիծե՛ այն` որ հայրդ և միանգամայն դահիճդ եղավ։

Տեսիլ Բ

ԵՐԱՆՅԱԿ և ՎԱՉԵ

ՎԱՉԵ.— (ցնորած գալով) Ո՜հ, դարձյալ այս Սև հողերը... թո՛ղ զիս, թո՛ղ զիս, անողոք ստվեր, թո՛ղ որ վայրկյան մը ազատ ըլլամ սպառնալից նայվածքեդ, թո՛ղ որ քիչ մը հանգչիմ... Այլ դու մտիկ չես ըներ, արյունոտ ճերմակ մազերդ ճակտիդ վրա ցցած զիս խողխողել կսպառնաս... Ո՜հ, մի՛ սրսկեր ճակտիս վերքերեդ հոսող արյունր... Ա՜հ, կը սարսափիմ ես քեզնե... (զարհուրած վազելու ատեն Երանյակի կը դիպչի սարսափած) Երանյա՜կ... Զավակս... Ա՜հ... (ձեռքերովը աչքերը կը ծածկե):

ԵՐԱՆՅԱԿ.— (նույնպես սարսափած ոտքի ելնելով) Վաչե՜... հեռացի՛ր ասկե, դահի՛ճ, մի՛ վրդովեր թշվառ մոր մը խղճալի օրհասը... Մի՛ մոտենար զավկիդ դիակին քով, որուն դալկահար շրթանց վրա անեծք կը փայլատակեն։

ՎԱՉԵ.— Դարձյա՛լ անեծք... Անշունչ դիակներն անգամ կանիծեն զիս... Ո՜հ, զավակս... Դու գոնե մի՛ անիծեր հայրդ,