Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Ա

Գիշեր է.—Դաշտավայր մը. — Խորը լուսավորված անտառ մը. — Տեսարանին աջ կողմեն առվակ մը կը սահի, ձախ կողմը փոս մը կա:

Տեսիլ Ա

ՍՈԻՐՄԱԿ (առանձին)

Ահա գեղեցիկ գիշեր մը, որ ոճրագործին համար զմայլելի և հեշտ վայրկյան մ՚է, որ երազի պես կանցնի, իր խիղճը միայն կը ննջե, ինքը կը կարծե, թե այս գեղեցիկ գիշերը միայն անմեղին հանգիստն է. երկնիր սիրուն թագուհին անգամ հայրասպան եղեռնագործին դատավոր մը կը թվի, իսկ անմեղին համար` սիրո Աստվածուհի մը… ո՞ւր թռար մանկությո՜ւն, վաղանցուկ վերջալույս մ՚էիր, որ սահեցար և կենացս հորիզոնը մթագնեցիր… մանկությանս ատեն կյանքն ու մահը, երկուքն ալ լուսաթև հրեշտակներ էին, երկուքն ալ կը ժպտեին ինծի, երբ երիտասարդությունը հասավ, մահը սոսկալի կերպարանք մ՚առավ, մահն ատեցի և կյանքը սիրեցի… աղետալի սեր մը ծնավ սրտիս մեջ` սև պատվար մը խղճիս առջև... երևակայությունս կը տանջե զիս երբեմն, կը