Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամուս ես ալ մեռնիլ կուզեմ... Ի՞նչ կըլլաս, Վաղենակ, շրթունքդ կը կապուտնան...


ՎԱՂԵՆԱԿ.– Եվ դեռ բոլորովին չը սառած, համբույր մը, երկրորդ և վերջին համբույր մը...

ՆԱԶԵՆԻԿ.– Ո՞ւր կերթաս...

ՎԱՂԵՆԱԿ.– (երկինք ցուցնելով) Վարդանույշ զիս կը կանչե... երթամ...

ՆԱԶԵՆԻԿ.– Ե՜ս ալ... (դաշույնը անոր մեջքեն կառնե):

ՎԱՂԵՆԱԿ.– Ա՜հ, ի՞նչ կընես, Նազենիկ...

ՆԱԶԵՆԻԿ.– Մեկտեղ երթանք... (ինքզինքը զարնելու կըլլա):

ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.– (դրսեն) Մայրի՛կ... մայրի՛կ...

ՆԱԶԵՆԻԿ.– (դաշույնը ձեռքեն ձգելով) Ա՜հ... Աղջիկս...

ՎԱՂԵՆԱԿ.– Վարդանո՜ւյշ...

Տեսիլ Ե

ՆՈՒՅՆՔ և ՎԱՐԴԱՆՈՒՅՇ

ՆԱԶԵՆԻԿ.– (խորը վազելով) Հոս եմ, Վարդանույշ։


ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.– Մայր իմ... Մայր իմ... (գիրկը կիյնա) Իսկ ո՞ւր է հայրս, միթե...

ՎԱՂԵՆԱԿ.– Եկո՜ւր գիրկս, Վարդանույշ...

ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.– Ո՜հ, ի՜նչ ցավալի վիճակի մեջ կը տեսնեմ զքեզ, հա՜յր իմ... (գիրկը կիյնա լալով):

ՎԱՂԵՆԱԿ.- Լա՛ց, լա՛ց Վարդանույշ...

ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.– Բայց այս որչա՜փ ցամքեցավ արցունքս և արյուն կը հոսին աչքերես... Ալ լալով աչացս լույսն անգամ նվաղեցավ։