Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսիլ Զ

ՆՈՒՅՆՔ, ՆՈՐԱՅՐ (շղթայակապ), ԶԱՐՄԱԶԱՆ, ԶՈՐՔ

ՆԱԶԵՆԻԿ.– (հայրը տեսնելով) Ո՜հ, հայրս է... (անոր վազելով) հա՛յր իմ, ո՞ւր կը տանին զքեզ... (կուզե գրկախառնել, բայց զորքերը հրելով թող չեն տար):


ՆՈՐԱՅՐ.– Նազենիկ... Ա՜հ, թողե՛ք, անգո՜ւթ դահիճներ, որ վայրկյան մը գոնե գրկեմ աղջիկս... Պիտի մեռնիմ...

ԶԱՐՄԱԶԱՆ.– Այո՛, պիտի գրկես... բայց յուր ցուրտ դիակը... (սուրը քաշելով) Ի ծունր, իշխանուհի, Լանկթիմուրի հրամանը մահ է... Հայկյան շունչը պիտի սպառի։


Տեսիլ Է

ՆՈՒՅՆՔ, ԼԱՆԿԹԻՄՈՒՐ և ԹԻԿՆԱՊԱՀՔ

ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.– Կեցի՛ր...


ԱՄԵՆՔԸ.– Լանկթիմո՞ւր...

ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.– Իմս թող ըլլա այդ գեղանի Հայուհին... Թո՛ղ ապրի...

ՆԱԶԵՆԻԿ.– (հոր գիրկը իյնալով) Հա՜յր իմ...

ՆՈՐԱՅՐ.– Ո՛չ... թո՛ղ իմ գիրկս մեռնի...

ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.– Ո՜վ նազելի Հայուհիդ, տիեզերակալ ա՞յր մը կուզես՝ եթե դատապարտյալ հայր մը։

ՆԱԶԵՆԻԿ.– Հայրս...

ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.– Կերդնում, որ շնորհեցի յուր կյանքը... Իմս եղիր։

ԶԱՐՄԱԶԱՆ.– Սեբաստիո իշխանն է...