Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.— Սեբաստիո իշխա՞նը... (առ Զարմազան) Զորապետ, երդում ըրի։

ՆԱԶԵՆԻԿ.— Իրեն հետ կը մեռնիմ։
ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.— Իսկ հա՞յրդ կուզես` եթե հայրենիքդ։
ՆԱԶԵՆԻԿ.— Հայրենիքս...
ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.— Քաջ Հայուհի, քեզի թող ըլլա հայրդ ալ, հայրենիքդ ալ... Քակե հորդ շղթաները, իշխանդ Սեբաստիո, խոսք մը զքեզ ազատեց... Հայուհի մը սիրտս շարժեց...
ՆՈՐԱՅՐ.— (գրկելով) Աղջի՜կս... (Նազենիկ շղթաները կը քակե):
ԼԱՆԿԹԻՄՈՒՐ.— Զորականք, ալ թող դա դրին հարվածները... Հեռանանք Հայաստանեն... Հայ աղջիկ, մի՛ անիծեր Լանկթիմուրը, որ հայրենիքդ հարվածեց, հիշե՛ միշտ զինքը, որ գթաց քեզի... Մնաս բարյա՜վ (կը մեկնեն Թաթարները):
ՆՈՐԱՅՐ.— Եվ ես, գերեզմաններու և փլատակաց պիտի տիրե՞մ։
ՆԱԶԵՆԻԿ.— Կբավե, որ շղթա չունինք, հա՛յր իմ, ազատ ենք...
ՆՈՐԱՅՐ.— Ալ չը մնաց Հայ մը...
ՆԱԶԵՆԻԿ.— Մենք Հայ ենք։ (Վարագույրը կիջնե):

ՎԵՐՋ Գ ԱՐԱՐՎԱԾԻՆ