Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Ա

ՊԱԼԱՏ

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Կեցցե՜ն հավերժ արիք Հայկյան,
Ցոլան սուր, թագ, փառք ու հույսեր,
Օտար ազինք ափ ի բերան
Թողուն դողդոջ ժանգոտ սուսեր:

Կեցցե՜ հավերժ վեհն Արտաշես՝
Օտար ափանց նախանձ սարսափ,
Կեցցե՜ Տիգրան՝ նոր բոցագես
Արքայն. լեռ, ձոր՝ զարնեն թող ծափ:


Տեսիլ Ա

ԱՐՏԱՇԵՍ (ի գահ) ՄԻՀՐԴԱՏ, ՎՐՈՒՅՐ, ԱՐՇԵԶ, ԽՈՍՐՈՎ, ՎԱՐԱԺ, ՔՐՄԱՊԵՏ, ՆԱԽԱՐԱՐՔ, ԹԻԿՆԱՊԱՀՔ.— ՏԻԳՐԱՆԸ թագավորական հանդիսին կը բերեն և կերգեն:


ԱՐՏԱՇԵՍ.– Ժողովուրդք Հայաստանյայց, ահա ճանչցե՛ք այսուհետև ձեր թագավորը. Արտաշես ծովերու, անապատներու