Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Ե




ՆՈՒՅՆ և ՈՐՄԶԴՈԻԽՏ



ՈՐՄԶԴՈԻԽՏ.- Բոցեղեն մրրիկ մը զիս հոս կը նետե միշտ...

Արտաշեսի արյունը դաշույնս կը քաշե, մե՛ղք է Արշեզ. թող մարդասպան չըլլա ո՞ւր է հիմա արդյոք... կը խոկա... Միթե վրա՞նն է թագավորը, կը նիրհե՞... Զիս ծաղրեց, խենթ կարծեր, անցյալը ուրացավ, նախատեր, վրե՜ժ, արյո՜ւն... թող թավալի հույսերու պատրանքին կամ պատանքին մեջ… Փառք և սեր իրարու ոսոխ հանդիսարան… Վայրկյան մը գոց աչքերը ինձ համար բավական են... (վրանին կը մոտենա և մտիկ կընե) քնո շնչառություն մը կը լսեմ... վերջինը պիտի ըլլա... (զգուշությամբ ներս կը սպրդի} ահա կը քնանա... Ինքն է, Արտաշես... Հարված մը... (կը զարնե):

ԱՐՇԵԶ.- Ա՜հ... (կսթափի և խոժոռ մայրը կը դիտե) Անիծյալ (կր մեռնի):

ՈՐՄԶԴՈԻԽՏ.- Արշե՜զ... (սարսափած կարձանանա) Զավա՛կս... (կը գրկե) Մեռա՜վ զիս անիծելով... վրեժխնդրությանս համար աղոթք մը չը մրմնջեց... Սոսկալի է այս... Ահա վրեժխնդրության բոց մ'ալ... կը պապակիմ, ծարավի եմ... կաթիլ մը արյան ոսոխիս սրտեն... Ոխերիմ բախտ, զավակիս արյունր չուզեցի... (ճակատը սրբելով) Չըլլա որ ճակտիս ցայտե... ջնջեմ որդեսպան անունը... զինքը վրեժխնդրության համար սնուցի, եթե ոչ կը ջնջեի սիրադրուժի մը հիշատակը... Բայց դեռ ես կյանք և վրեժ կը շնչեմ... դեռ կրնամ սպաննել Արտաշեսը։