Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՄԱԴՐՈՍ.— Այո՛, տե՛ր իմ... տե՛ս կոհակներու սոսկալի գոտի մը նավակին կողին կսպառնա։

ԿՐՅՈԻՍՈՍ.— Նայե՛, թևերը բացած մեր օգնությունը կաղերսե։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Ա՜հ... Կոհակը ծածկեց նավակը... Ամեն բան աներևույթ եղավ...
ԿՐՅՈԻՍՈՍ.— Տե՛ս, գլուխ մը կերևա ալիքներուն մեջ... նույն կինն է, դեպի հոս կը հառաջանա լողալով։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Ի՜նչ արիություն, ո՜վ երկինք... քիչ քիչ կը մոտենա։
ՁԱՅՆ ՄԸ.— Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, ես Արտաշեսի թշնամին եմ։
ԿՐՅՈԻՍՈՍ.— Կը լսե՞ս, Կամադրո՛ս, Արտաշեսի թշնամին... Ազատե՞նք։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Բայց չըլլա որ կեղծ խոսքով մը ազատի։
ԿՐՅՈԻՍՈՍ.— Սակայն կին մ՚է, ի՞նչ կընա ընել մեզ... Ազատենք։
ՁԱՅՆԸ.— Ազատեցե՛ք վրեժխնդիր կին մը... Կը խեղդվիմ...
ԿՐՅՈԻՍՈՍ.— Նավաստի՜ք, օ՜ն, ազատեցե'ք այդ կինը... (նավաստիները ծովը կը նետվին և քիչ մը ետքը Որմզդուխտը ազատելով նավը կը բերեն):
ԿԱՄԱԴՐՈՍ.— Շո՛ւտ ըրեք, խեղճ կնոջ բազուկները թուլցան:
ԿՐՅՈԻՍՈՍ.— Մրցեցե՛ք, այլակերպ ձուկեր։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Ահա կը հասնին... բռնեցին... Ազատեցավ, տեր արքա։
ԿՐՅՈԻՍՈՍ.— Զարմանալի է այս, Կամադրո՛ս։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Դավադրությունե մը միայն կը վախնամ, տեր իմ։