Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտեցուցիր սիրո քնար մ’է այն, որ սրտիս խորը նորափթիթ սերն արթնցուց... զի ես ալ դեռ զքեզ չր ճանչցած՝ չը պիտեի, թե ի՞նչ է կյանքը… Ծնողքես զրկվելես հետո՝ իրենց ձգած դույզն ժառանգությամբը կապրեի և կը կարծեի որ ալ թշվառ եմ հավիտյան։ Բայց խաբվեր եմ, քու առաջին նայվածքդ սիրտս պատած տխրության քողը փարատեց... դեռ ես զքեզ չը ճանչցած՝ բոլոր օրը հովիտներու և անտառներու մեջ կանցունեի տխուր ժամերս և անհամբեր երկոյան կսպասեի… և երբ վերջալույսը կոսկեզօծեր հորիզոնը՝ սիրտս կը զվարթանար, վասնզի կը կարծեի որ կյանքս այն վերջալուսին հետ պիտի վերջանար... բայց երբ արշալույսը նորեն կը ծագեր՝ կանիծեի ես զայն... Ներե՛ ինձ, սիրեցյա՛լդ իմ, դեռ չէի ճանչըցած զքեզ այն ատեն, դեռ չէի զգացած քու քաղցրիկ սերդ... բայց հիմա կը հասկնամ, թե անխելք եմ եղեր

այն ատեն։
ՎԱՐԴ.– Եվ ի՞նչ կը կարծես, Շուշա՛ն, եթե ուրիշներն ալ մեզի պես սիրեն զիրար, այն ատեն ծաղկունք անգամ նախանձելով չի՞ պիտի թառամէին և այն ատեն ի՛նչ բան պիտի ըլլար Շուշանա սիրո նվեր, թռչուններր նախանձելով չի՞ պիտի երգեին, և ո՞վ պիտի արթնցներ զմեզ արշալուսին ճառադայթներուն հետճ՝ մեր համբույրներն իրարու տալու համար. ի՜նչ քաղցր է սյն վայրկյանը։
ՇՈՒՇԱՆ.– Կարծեմ գիշերը բավական տարաժամեցավ: Կամաց կամաց մեր բնակարանը երթանք, Վա՛րդ, և առտուն կանուխ ելնելով ոչխարներնիս առած՝ Մասյաց արոտներն կելնենք, այնպես չէ՞, Վա՛րդ։