Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Միշտ զքեզ, հայր իմ։

ԲԱԲԵԼ.—9 Շահանդուխտ, կը խաբես զիս։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Տես երկինքը ինչպես գեղեցիկ է, հայր իմ։
ԲԱԲԵԼ.— Դուն երկնքեն ավելի գեղեցիկ ես։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Բայց դու զիս կը ծաղրես, հայր իմ... Ես գեղեցի՜կ... երբ անցյալ օր խաչելության պատկերը զարդարելու համար ծաղիկ կը ժողովեի առվակին քով, ինքզինքս անդրադարձած տեսա անոր մեջ, հիշատակ մը սիրտս շարժեց, արցունք մը կաթեց հոն աչքես և կաթիլ մը կրցավ պատկերս խանգարել. ա՜հ, որչափ վշտացա, հայր իմ, երբ կարծեցի թե ալ չի պիտի սիրվեի։
ԲԱԲԵԼ․— Ուսկի՞ց, Շահանդուխտ։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Քեզնե, հայր իմ... վասնզի դու գեղեցիկը շատ կը սիրես։
ԲԱԲԵԼ.— Գեղեցիկեն ավելի` բարին։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ճշմարիտ է, հայր իմ... Եթե իմ առջիս խաչ մը և թագ մը դնեն, ուրախությամբ խաչը կը գրկեմ... Եթե պատան մը և ծիրանի մը դնեն, պատանը կընդունիմ, կը սիրեմ այն` որ արցունք և տխուր է, կը սիրեմ այն` որ երկինք կը տանի... կը սիրեմ այն` որ գեղեցիկ և բարի է հրեշտակի նման, ճաճանչի նման, շուքի նման, շունչի նման. կը սիրեմ այդ ալևոր մազերդ, որ գեղեցիկ և բարի են... Վերջապես կը սիրեմ զքեզ, հայր, վասնզի գերեզմանս ես։
ԲԱԲԵԼ.— Ի՞նչ կըսես, Շահանդուխտ։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Այո՛, հայր իմ, չեմ սխալիր, դու իմ գերեզմանս ես։