Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՐԱՉՅԱ և ՇԱՀԱՆԴՈԻԽՏ ՇԱՀԱՆԴՈԻԽՏ*— Ա՜Հ, մեզ անիծելու չերթա, Հրաչյա... Ի նչ ըրիր։ ՀՐԱՉՅԱ*— Նախ անիծյալ ըլլա այդ անօրենը, որ քու միտքդ այդպես շղթայեր է. թա ց աԼՔԴ* Շահանդուխտ, քահա- նա կարծածդ դիմակավոր սատանա մ'է*** Դու կը պաշտ- պանես այդ ւսնձր, որ մեր անմեղ սերը պիտի սրբապըղ֊ ծեր, երկու լուսոց ճառագայթներու մեջտեղ սև ամպ մը և երկու նայվածքի մեջ խավար պիտի արձանանար, նա քու ալքերդ կապեր է և լուսո մեջ անգամ քեզ խարխա- փել կուտա. դուն կուլաս* Շահանդուխտ, նա կը խնդա վրադ։ ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Կը հասկնամ... Մեկդի այս խոսքերը, Հրաչ¬ յա, մեր վրա խոսինք։ ՀՐԱՉՅԱ*— Րայց պիտի ատես այդ մարդը, ինչպես պետք է ատել մեր սիրույն դահիճը։ ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Սակայն ի՜նչ հոդ, եթե բոլոր աշխարհ անի- ծե և նախատե զմեզ*** Ես քու գիրկդք դու իմ գիրկս, ես քու նայվածքդ, դու իմ նայվածքս, ես քու շունչդ, դու իմ շունչս, սիրույս մեջ այնպիսի հեշտ կաթիլ մը կզգամ, զոր վարդը երբեք ունեցած չէ* այնպիսի ճաճանչ մը, զոր Արտաշեսի թագը չուներ, այնպիսի երազ մը, զոր քեր֊ թողը վերջալուսին հետին ճառագայթներուն մեջ չերևա- կայեր,** Սե՜ր, սե՜ր, չի կրնար գրվիլ երկնի բոցավառ աստղերուն նման* բայց Ւ*^Լ է Աերը> եթե ոչ դուն... ՀՐԱՉՅԱԲայց ի՞նչ ունիս, Շահանդուխտս*** Կուլա՞w...