Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Արևը մարը կը մտնե... Ուրեմն պիտի բաժնվինք, Հրաչյա։

ՀՐԱՉՅԱ.— Անտանելի է այս, եթե կուզես, չենք բաժանվիր:
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Հայրս հիմա կը դառնա... Պետք է որ մեր սերը գաղտնիք մ՚ըլլա։
ՀՐԱՉՅԱ.— Իսկ եթե իմանա։
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Վրեժ կառնե... Զմեզ չսպաննէր, այլ կը բաժնե։
ՀՐԱՉՅԱ.— Սոսկալի է այդ, եթե մեռնիլ ըլլար` միատեղ կը մեռնեինք։
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Սա արևուն վերջին կարմիր ճառագայթը զքեզ բնակարանդ կը դարձնե։
ՀՐԱՉՅԱ.— Ուրեմն... մնաս բարյավ, Շահանդուխտ։
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Երթաս բարյավ, Հրաչյա, անշուշտ չես մոռնար զիս։
ՀՐԱՉՅԱ.— Աշխարհ թող զմեզ մոռնա (կր մեկնի):


Տեսիլ Է

ԲԱԲԵԼ և ՇԱՀԱՆԴՈՒԽՏ

ԲԱԲԵԼ.— (շփոթած ներս մտնելով) Շահանդուխտ, ո՞վ էր այն երիտասարդը, որ հիմա տնակեն դուրս ելավ և զիս տեսնելուն շփոթեցավ... Խոսե՛, ո՞վ էր այն... Չե՞ս պատասխաներ։

ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— (թոթովելով) Հայր իմ...
ԲԱԲԵԼ.— Կը կարմրիս... Ա՜հ, պատասխանե՛, ի՞նչ զործ ուներ այն երիտասարդն այստեղ, ինքն ազնվական մը կերևեր։