Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծիծաղներ ու ջահեր։ Սյունյաց իշխանին ապարա՞նն է այս... Թագավորի պալատն ու այս ապարանը միավորող ճամբան ջահազարդ կը վառի, մինչդեռ ուրվական մը կանցնի կը սպրդի անկե ծաղիկ ու ճրագ կոխկռտելով․․․ Գիշերվան մթության ու լռության մեջ գերեզման մը կը գոցվի և միայն երկնից աստղերը կը տեսնեն ու կուլան... Միայն արդար մը այն պաղ քարին և հոր մը սրտին վրա կը դնե իր ձեռքը... Ի՞նչ է այս, մարեցե′ք այս ջահերը, տապալեցե′ք այս սեղանը․․․ Հիմարներու պես գերեզմանի մը վրա կը ծիծաղիք․․․Չե՞ք հարցներ, թե ո՞վ ես, ինչո՞ւ համար եկեր ես հոս։

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— Խոսե, ո՞վ ես դու, և ի՞նչ ընելու եկար, երկընքե՞ն կուգաս թե՞ դժոխքեն․․․ Ի՞նչ ես դու... Պատասխանե′։

ՍՈՒՐՄԱԿ․— Թող մարեն այս լույսերը և պիտի տեսնեք․․․ Թող մարեն այս լույսերը և վրեժխնդրության ահեղ ճրագը թող վառի քու սրտիդ մեջ, իշխանդ Սյունյաց (թող կուտա դիակը, որ թավալգըլոր կիյնա):

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— Ի՞նչ է այդ։

ՍՈՒՐՄԱԿ.— Տե՛ս և պիտի գիտնաս (Փառներսեհ կերթա պատանքը կը բանա, կը դիտե և սարսափած հիչ մը կարձակե) ճանչցա՞ր զինքը։

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— Աղջիկս է...

ԱՄԵՆՐԸ»— Թագուհի՞ն։

ՓԱՌՆԵՐՍԵՀ Բայց ո՞վ սպաննեց զինքը. դո՞ւ, տնօրեն...

ՍՈՒՐՄԱԿ.- Թույնը։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Եվ թույն տվող ձե՞ռքը։