Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսիլ Ե

ՆՈԻՅՆՔ, ՍՈԻՐՄԱԿ, ՎԱՉԵ, ՓԱՌՆԵՐՍԵՀ,

ՀՄԱՅԱԿ և ՆԱԽԱՐԱՐՔ



ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Ի՞նչ վճռեցիր, արի արքայդ արյաց։
ՎՌԱՄ.— Թող խաղաղի Հայաստան, Արտաշիր ալ Հայոց թագավորը չէ, այլ Խուժաստանի ստրուկ աքսորյալը։
ՆԱԽԱՐԱՐՔ.— Կեցցե՜ Պարսկաստան։
ՍԱՀԱԿ.— Ա՜հ, չկա մեկը, որ ինծի հետ «Կեցցե՜ Հայաստան» գոչե։
ՍՈԻՐՄԱԿ.— Կը տեսնե՞ս, արքայդ վեհափառ, կաթուղիկոսն ալ աքսորյալին մեղսակիցն ըլլալով` զայն կը պաշտպանե, ինքը Պարսկաստանի ոխերիմ թշնամին է։
ՎՌԱՄ.— Քաջ գիտեմ, և արդեն անոր համար մշտնջենավոր
բանտ վճռված Է)։
ՍԱՀԱԿ.— Ես ալ արդեն մենաստան մը կուզեի աղոթելու և հայրենիքս ողբալու համար... Բայց երանի թե օր մը Հայ եղբարցս ազատության ձայները լսեի և բանտիս երկաթե դռներր խորտակվելով` վերականգնյալ Հայաստանիս գիրկն իյնայի։
ԱՐՏԱՇԻՐ.— (Հուսահատաբար) Ո՜հ, իսկ ես։
ՍՈԻՐՄԱԿ.— Մի՛ զարմանար, արքա քաջ, կը զառանցեն։
ՍԱՀԱԿ.— Երանի թե երազ մ’ըլլային ասոնք:
ՍՈԻՐՄԱԿ.— (Արտաշրի մոտենալով, որ հուսահատաբար
գլուխը կուրծին հեցուցած է, կամաց) Կը ճանշե՞ս զիս:
ԱՐՏԱՇԻՐ.— Դու զիս մի՛ ճանչեր, ես ալ զքեզ չը ճանչեմ։
ՍՈԻՐՄԱԿ.— Քո՛ւ պալատականդ, Աշոտն եմ։
ԱՐՏԱՇԻՐ.— Աշո՜տ... Թշվառական։