Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրեժխնդիր բանակին հետ քանի մը դողդոջ քայլ առնելով հրճվիմ գոնե, քանի որ կթոտությանս մեջ անկարող եմ ձեր փառքին մասնակցիլ։


ԹԱԹՈՒԼ.— (ձախ կողմեն նայելով) Արքա՛ քաջ, պարսկական բանակ մը կերևի բլրին գագաթը... տե՛ս...

ԳԱԳԻԿ.— Տուղրիլի բանակն է այն։

ՔԱՀԱՆԱՅՆ.— Պարսիկնե՜ ր (ակռաները կրճատելով):

ԳԱԳԻԿ.— Պատրաստ եղիք, քաջ զինակիցք իմ. ահա այն թշնամին, որուն արյանը անհագ ծարավ մը կզգան մեր սուրերը, նա դեռ իր ժանտ սուրը մեր անմեղ հայրենակցաց արյամբը չը ներկած` դիմադրենք մեր կուրծերը ժայռերու պես. Հայր այն է, որ երկու Պարսիկ չսպաննած չը մեռնիր։

ԹԱԹՈՒԼ.— Տասը Պարսիկ իմս են... կերդնում սրույս վրա։

ՔԱՀԱՆԱՅՆ.— Եթե ես չեմ կընար զարնել, գոնե դիակները կոխկռտեմ։

ԳԱԳԻԿ.— Պատրա՞ստ եք։

ԶՈՐԱԿԱՆՔ.— Վրե՜ժ...

ԳԱԳԻԿ.— Ա՛ռ վրեժդ ուրեմն Հայաստան (զորքերը սուրերնին կը քաշեն և պատերազմական երգով կը մեկնին ձախ կողմեն.- Պատկերը կը փոխվի):