Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՊՐՍԱՄ.- Անգո՜ւթ...


ԶԱՐՄՈՒՀԻ.- Սերը չէ, որ քու սիրտդ կը լափե, այլ դժոխային բոց մը. դու սիրելե ավելի կուզես քու զինակցիդ սերը և հիշատակը սրբապղծել։

ԱՊՐՍԱՄ.— Զարմուհի՜...

ԶԱՐՄՈՒՀԻ.— Հեռացի՛ր ինձնե, եթե չես ուզեր ատվիլ անկեզոր սիրել կը կարծես։

ԱՊՐՍԱՄ.— Ա՜հ, Պարսկի մը դաշույնեն ավելի սուր են և կխոցեն սիրտս քու խոսքերդ, Զարմուհի։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Հարգե՛ զինակիցդ։

ԱՊՐՍԱՄ.- Ո՜հ չեմ կրնար այն բոցին դիմանալ, որ ինքներս կը լափե, եթե ատելության տիպարն ալ ըլլաս դարձյալ պիտի սիրեմ քեզ։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Զգուշացի՜ր, զորապե՝տ։

ԱՊՐՍԱՄ.— Ա՜հ, մի՛ բարկանար, վասնզի ավելի գեղեցի և հրապուրիչ կըլլաս... Այն աչերուդ բոցերը, որ զիս նա խատելու համար դուրս կը ցայտեն՝ սրտիս բոցերուն հետ կը խառնվին և ավելի ահավոր կընեն հոս վառող հրդեհը։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Տե՛ս, զորապե՝տ, ամենքը մեր քաղաքը պաշարող Պարսկաց հետ քաջացար կը պատերազմինիս դու՝ որ քաղաքին զորաց հրամանատարը պիտի ըլլաս...

ԱՊՐՍԱՄ.— Դադրեցո՛ւր նախ սրտիս պատերազմը։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Վերջապես կը հրահրես կուրծիս տակ ատելության հուրը։

ԱՊՐՍԱՄ.— Այդչափ համառ մի՛ ըլլար, ԶԱՐՄՈՒՀԻ։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Գնա նախ պարտքդ կատարե՝… Մինչդեռ մե Անի քաղաքը Ալփասլանի զորքերով պաշարված՝ օր օր