Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԱՐՄՈՒՀԻ.- Միշտ պիտի հարգեմ, հա՛յր իմ։


ԲԱԳԱՐԱՏ.- Ա՛ղջիկս, գոցենք Թաթուլի փառավոր գերեզմանը և չը խռովենք իր դյուցազնական քունը և մեր արդի՝ անորոշ կացությանը վրա խորհինք, ապագային ես պիտի ըլլամ պատասխանատու Անիի վերականգնմանը կամ կործանմանը, մեր պարսպին զարնող այն ահագին քարը խոր վերք մը պիտի բանա սրտիս մեջ… Արդեն այս տարաձայնությունը մեծ հուզմունք պատճառած է քաղաքին մեջ։

ԶԱՐՄՈՒՀԻ.-Հուսա՛ հայր իմ։

ԲԱԳԱՐԱՏ.— Դյուրին է հուսալ։

ԶԱՐՄՈՒՀԻ.— Անշուշտ հնարք մը կգտնվի... ինչպես որ Պարսից այնչափ հանդուգն ջանքերն ի դերև հանող հնարքներ եղան։

ԲԱԳԱՐԱՏ.— Շատ անգամ այն Պարսիկ իշխանն էր օգնողը։

ԶԱՐՄՈՒՀԻ— Անգամ մ՚ալ Աստված կօգնե։

Տեսիլ Դ

ՆՈՒՅՆՔ և Տ. ՎԱՀՐԱՄ

Տ. ՎԱՀՐԱՄ.-Այո՛, Աստվա՞ծ։


ԲԱԳԱՐԱՏ.— Ի՞նչ ըրիր, տեր հայր։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Ի՞նչ կընե ծեր քահանա մը. ժողովուրդը խրախուսել և աղոթել։

ԲԱԳԱՐԱՏ.— Ի՞նչ վիճակի մեջ է ժողովուրդը։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Հուսահատ վիճակի մը մեջ էր, բայց ես քաջալերեցի զիրենք իմ տկար ձայնովս երկինք ցուցնելով և Ամենակալին բարությունը հեղհեղելով, որ իր