Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երակացը մեջ շրջան չառներ իր հայկական արյանը խառնված այն թույնը, որ չեմ գիտեր ուսկից ժառանգած է… Իր ներքին վերքերը Հայաստանը օրհասական ըրին և ո՛չ թե թշնամյաց արտաքին հարվածները. կը զարմանամ թե ինչպե՞ս Հայաստան դեռ կը շնչե կանգուն և դողդոջուն. և իր փեռեկտյալ ճակտին վրա դեռ անջինջ կը կրե ազգության դրոշմը... Հայաստանի փլատակաց մեջեն միշտ Հայու գլուխներ կը փթթին հետզհետե։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Ազատության արմատ ձգած ծաղիկներն են անոնք, այն ազատությունը որ Հայկ իր նետովը հնչեցուց ու տարածեց և փառամոլ ուրացողք հանդգնեցան զայն իրենց սրտին մեջ խեղդել։


ԶԱՐՄՈՒՀԻ.— Անե՜ծք անոնց։

Տ. ՎԱՀՐԱՄ.—Դժոխք իրենց հետ կը խոսի, անոնք՝ որ երկրի վրա երկաթե շղթա անցուցին ուրիշին, իրենք բոցեղեն շղթա կը ժառանգեն հոն, ուր արդարությունը կորոտա իր ամենեն ահեղ ձայնովը։

ԲԱԳԱՐԱՏ.— Միայն այն վատերը իցիվ թե իյնային Աստուծո շանթեն՝ փոխանակ հայրենիքն ալ թավալելու։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Հայաստան սնուց զանոնք։

ԲԱԳԱՐԱՏ.— Ճշմարիտ է։

ԶԱՐՄՈՒՀԻ.— (պատուհանեն նայելով) Հա՛յր իմ, քաղաքին մեջ ժխորը հետզհետե կը բարձրանա, և ժողովուրդը ալեկոծյալ ծովու պես կը տատանի։

ԲԱԳԱՐԱՏ.— Արդյոք պիտի ներկայանա՞ ինձ քաջ մը խոստանալու համար թե ինքը պատրաստ է այն ահագին բաբանը այրելու ձեռնարկել։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Մանազկերտցիք ալ Մանազկերտի առջև