Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարսից մեկ ահագին բաբանը այրեցին հնարքով մը16) Տուղրիլի արշավանց ժամանակ. բայց չեմ հուսար, որ Պարսիկք այս գործը դյուրությամբ հաջողցնել տան մեզի։

ԲԱԳԱՐԱՏ.— Եթե ձեռնարկողը մահը աչքը առնե՝ զորքերը իրենց վրանը քաշված ժամուն կրնա դեռ Պարսիկներն իր վրա չը հարձակած այն ահագին բաբանը հրոճարակ ընել և գուցե ձեռքերնեն ալ փախչիլ:


ԶԱՐՄՈՒՀԻ.— Չկա արդյոք այդպիսի քաջասիրտ և հայրենասեր մեկը։

Տեսիլ Ե

ՆՈՒՅՆՔ և ԼԵՎՈՆ

ԼԵՎՈն.— Վեհա՜զն իշխան։


ԲԱԳԱՐԱՏ.— Ի՞նչ կը խնդրես, ո՜վ պատանի։

ԼԵՎՈՆ.— Դու քաղաքաքվոց մեջ քարոզ հանեցիր գտնելու համար մեկը, որ հանդգնի ի սեր հայրենյաց՝ Պարսից մեր քաղաքին դիմաց կանգնած և մեծ վտանգ սպառնացող այն ահագին բաբանն այրել։

ԲԱԳԱՐԱՏ.— Այո՛, և ձեռնարկողին մեծամեծ շնորհքներ խոստացա, և եթե ինքը մեռնի՝ իր ընտանյաց։

ԼԵՎՈՆ.— Ես շնորհքներ չեմ ուզեր և ոչ ալ ընտանիք ունեմ։

ԲԱԳԱՐԱՏ.— Դո՜ւ։

ԶԱՐՄՈՒՀԻ.- Աստված իմ։

Տ. ՎԱՀՐԱՄ.— Քաջասիրտ տա։

ԼԵՎՈՆ.- Այո, ես որ որբ եմ, ո՛չ հայր, ոչ մայր և ոչ եղբայր ունիմ, այլ միայն թշվառ հայրենիք մը, ահա այն է հայրս, մայրս ու եղբայրս. հայրենիք մը ունիմ