Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈՐՏԵԼՄԵԶ.— Եվ պիտի հաջողիս, տե'ր արքա։

ԱԼՓԱՍԼԱՆ.— Կերդնում ահավոր սրույս վրա։
ՈՐՏԵԼՄԵԶ.— Քու մեկ հրամանդ կը բավե՝ Հայաստանի Հայերը սարսելու։
ԱԼՓԱՍԼԱՆ.— Թող Հայաստանի ավերակները կրկնեն սոսկմամբ առյուծ Ալփասլանի անունը, ուր նա որոտաց. այս է այն հիշատակը, որ հոս պիտի թողում և հայկական
Կմախք մը իմ շքեղապանծ գահիս պատվանդան։
ՈՐՏԵԼՄԵԶ.— Տե՛ր արքա, քեզ երախտապարտ պիտի ըլլա
Պարսկաստանի ապագայն։
ԱԼՓԱՍԼԱՆ.— (զորաց) Դուք ալ գացեք, քաջեր, ձեր վրաններուն մեջ հանգչելու, և պատրաստ եղեք քիչ ատենեն
այս գոռոզ քաղաքը կործանելու և կողոպտելու... (զորքերը կը մեկնին) քաջդ Որտելմեզ, մենք ալ երթանք հանգչելու, այս հարվածը բավական է (կը մեկին)

:

Տեսիլ է

ԱՂԿԱՆ (առանձին)

Ահա Անիի պարսպին վրա խոր վերք մը, վերջապես պիտի տապալի նա։ Ալփասլան կը կատղի՝ կարծելով որ իր բոլոր հնարքները քաղաքացվոց նախատեսությամբը կը փճանան, չը գիտեր որ իր բանակին մեջ մատնիչ մը կա, որ իր բոլոր խորհուրդները գաղտագողի քաղաքացվոց կր հաղորդե... Ա՜հ, Զարմուհի, գեղանի աղջիկ, դու ես որ զիս այս մատնությունները գործադրելու կը դրդես... Անիծյալ ըլլա այն օրը, որ քեզ տեսա այդ պարսպին վրա և սիրեցի. ա՜ հ, կը սիրեմ ու կամոթհարիմ,