Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսիլ ԺԱ



ՆՈՒՅՆՔ և ԱՂԿԱՆ



ԱՂԿԱն.— (մեկուսի) Որտելմե՜զ։

ՈՐՏԵԼՄԵԶ.— Ա՜հ, վատ մատնի՛չ... Մատնություններ ընելե վերջը կը հանդգնիս դեռ Հայոց գիրկն իյնել. այդպե՞ս սորվեցուց քեզ հայրենիքդ, այդպե՞ս սորվեցար Հայերն ատել և Պարսկաստան սիրել... դողա՛ այն արևեն, որ գլխուդ վրա կը շողա ահեղ վրեժխնդրության շանթի մը պես... նայե՛ այն անդունդը, ուր Պարսկաց անեծքներ կը մռնչեն. քեզ կանիծե հայրենիքդ, վատ արանց, ես կը կարծեի թե աշխարհի վրա միայն հայը կրնամ ատել, այլ անկե ատելի էակ մ’ալ կա եղեր, Պարսիկ մը, որ իր հայրենիքը կը մատնե։

ԱՂԿԱՆ.— (որ հուսահատ և գլուխը կախած` վշտագին մտիկ կըներ, դեպի Որտելմեզ կը հառաջանա և ոտքն իյնելով) Գթությո՜ւն... ներե՜ թշվառիս, ո՜վ վեհազն քաջ։

ՈՐՏԵԼՄԵԶ.— Ներե՜լ... միթե ես կրնյա՞մ ներել, անիծել խնդրե ինձնե, անիծե՜լ։

ԱՂԵԱՆ.— Ուրեմն ինձ ալ կիյնա անիծել զայն, որ իր ազդած սիրովը և գեղեցկությամբը սիրտս մթագնեց... զքեզ Զարմուհի... սիրեցի զքեզ, անիծյալ ըլլաս (կը մեկնի հուսահատ, ամենքը շվարյալ կը մնան):

ՈՐՏԵԼՄԵԶ.— Ավելի՜ վատ, կը սիրե Հայուհի մը (հանկարծ
դրսեն դղրդյուն մը կը լսվի):

ԲԱԳԱՐԱՏ.— Ի՞նչ է այս (ամենքը միջնադռան կը մոտենան):

ԳՈԻՐԳԵՆ.— Աղկան իշխանն է իյնողը։