Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
ՎԵՐՋԱԲԱՆ
Տեսարան է գիշեր.— Լուսին.— Ավերակ վայր մը,
խորը հրդեհ:
ՄՈԻՍԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ
(շղթայակապ)
Մայր մ’ունեի ես միայն,
Այն ալ գնաց գիրկ մահվան,
Անմխիթար թողուց զիս՝
Գերեզմանաց պահապան:
Հայրենիք մը ունեի
Յետ Աստուծո սիրելի,
Այն ալ իր ճոխ փառքերեն,
Ձգեց ինձ սև շղթա մի:
Ես որ չառի ձեռքս սուր,
Ինչո՞ւ կրեմ այս անուր,
Պարսի՜կ, քակե՛ այս շղթայն,
Զիս մորըս հետ հողին տո՜ւր:
Ամեն դիեն սև խուժան
Կը կոխոտե Հայասաան,
Հայք կը հևան վիրավոր,
Պալատ և ճյուղ կը մըխան:
Չը կա հուժկու Հայ զինվոր,
Զի կոտրեցավ սուրն անոր,
Զիք աղոթող քահանա,
Եվ չիք տաճար փառավոր:
Սուգ Է պատեր ամեն վայր
Աստղերն անգամ չեն իսկ վառ,
Այն Հայաստանն ա՛լ չըկա,
Այլ գերեզմանք ու խավար:
|
|