Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսիլ Ե

Տ. ՎԱՀՐԱՄ (իրեններով), ԱԼՓԱՍԼԱՆ (զորքով)


ԱԼՓԱՍԼԱՆ.— Ո՞վ են այս քահանաները, ծերերը և կիները, որոնք սուր կը կրեն և իմ արյունաբույր շուքես չեն փախչիր... Ո՞վ են ասոնք։
Տ. ՎԱՀՐԱՄ.— Քու թշնամիներդ:
ԱԼՓԱՍԼԱՆ.— Իմ թշնամինե՜րս... Իմ թշնամիներս հսկաներ կրնան ըլլալ... ձգեցեք սուրերնիդ և խոնարհեցուցեք գլուխնիդ Պարսկական լուծին, եթե չեք ուզեր մեռնիլ։
ԱՄԵՆՔԸ.— Ո՛չ երբեք։
ԱԼՓԱՍԼԱՆ.– Ի՞նչ կը խնդրեք, ուրեմն։
ԱՄԵՆՔԸ,— Ազատությո՜ւն հայրենյաց։
ԱԼՓԱՍԼԱՆ.— Ի՞նչ իրավամբ ինձնե կը խնդրեք այն ազատությունը, զոր դուք ծախեցիք ինծի. քանի՞ տեսակ Հայ կա, մեկը կուտա, մյուսը ետ կուզե. թշվառնե՛ը, մոռցեք այսուհետև հայրենիք, ազատություն և իրավունք, վասընզի Պարսկին օղակն անցավ ձեր վիզը. քանի որ Հայը չը կրցավ տեր ըլլալ, պետք Է որ գերի ըլլա։
(Հայերը գլխիկոր ետ կը դառնան.— Վարագույրը կիջնե):

<(ՎԵՐՋ Ե ԱՐԱՐՎԱԾԻՆ)>