Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՐԱՐՎԱԾ Ա Թովմայի տնակն.—Վարագույրը բացված ժամանակ Եդուարդ հողե կանթեղով լուսավորված գրասեղանի մը վրա գրելու զբաղած Է.—Գրքեր և թուղթեր ցիրուցան.— Մութը կոխած Է.—Փոթորիկ. — Մերթ ընդ մերթ փայլակը կը լուսավորե սենյակը: Տեսիլ Ա ԵԴՈՒԱՐԴ.— (առանձին գրելու զբաղած' հանկարծ պատու- հանը կը բացվի, զոր գոցելու կերթա) Ի՜նչ սարսափելի քամի... փոթորիկ եղած ժամանակ հազիվ հազ այս տնա- կին մեջ եղած խոսակցությունները կը լսվին... մարդուս գլուխը և երևակայությունը կը շփոթե.... կարծես թե դուր- սը բանակներ զիրար կը զարնեն...1 Այս աղմուկին մեջ դժվար է երևակայությունն ամփոփել և2 հանդարտ գրել կամ բան մը հասկնալու չափ կարդալ... (նորեն գրասե- ղանին քով կը նստի և գրիչը թուղթի մը վրա բռնած կը մտածե). Պատուհանին ուժգնակի բացվելեն և հանած աղմուկեն երևակայություններս ցնդեցան... միտքս բան մը չ՛գար... (գրիչը վար կը դնե): Վերջապես չի պիտի