Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹՈՎՄԱ.— (հանդարտությամբ) Պարո՛ն, կաղաչեմ, դեռ քանի մը օր ալ սպասե։


ԱԱԼՈՄՈն.— Հիմա ալ տեսար որ քու սպառնալիքեդ չեմ վախնար, հը՜, հը՜, կեղծավորությամբ և խոնարհությամբ կուզես ճամբել զիս… ո՛չ, ո՛չ, կա՛մ ստակս կուտաս կամ բանտ կերթաս։ Այո՛, այո՛, աղեկ միտքս եկավ, թող ստակներս փճանան, դու բանտ երթալեդ ետքը կրնամ կարասիներդ փողոցը նետել և ձեռքեդ ազատիլ այո՛, այնպես պիտի ընեմ… դու գուցե փախստական մ՚ես, և եթե ոստիկանության ձեռքն իյնաս, քեզ հարցաքննելով ի՛նչ տեսակ մարդ ըլլալդ կը գիտնան, և ասով ոստիկանության ծառայություն մ՛ըրած կըլլամ...

ԹՈՎՄԱ.— Կաղաչեմ, պարո՛ն, այդ բանը մի՛ գործադրեք։

ՍԱԼՈՄՈՆ.— Տե՛ս ի՛նչպես շփոթեցավ, և կը քծնի… շիտակ ըսե, թիարանին շղթա՞յն կոտրեցիր ու փախար, թե բանտին պատուհանին երկաթն վանդակը… վերջապես եղեռնագործ մը կերևիս (երթալու կըլլա):

ԹՈՎՄԱ.— Պարո՛ն։

ՍԱԼՈՄՈՆ.— (դառնալով) Ի՞նչ պիտի տա՞ս ստակներս։

ԹՈՎՄԱ.— Հիմա չեմ կրնար…

ՍԱԼՈՄՈՆ.— Ուրեմն պետք Է որ առնելիքս զոհեմ արմանավոր կերպով քեզ պատմել տալու համար (նորեն երթալու կըլլա):

ԹՈՎՄԱ.— Պարո՛ն, կը խոստանամ… վաղը դուրս կը հանեմ կարասիներս։

ՍԱԼՈՄՈՆ.— Հապա ստակնե՛րը։

ՍԱՈՎՄԱՆ.— Դու չըսի՞ր որ գոնե տունես դուրս եր:

ՍԱԼՈՄՈՆ.— Առա՞նց ստակները տալու… այդ ալ չըլլար։