Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱՐԴՈՒՀԻ.— Կրակարաննիս ամայի է, եթե ոչ հագուստներդ կը չորցընեիք:


ԹՈՎՄԱ.— Հոգ չէ, Վարդուհի… Եա գոհ եմ որ փոթորկին մամանակ պատին տակ նստած ատեն կայծակը չը զաբկավ զիս։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Ինչո՞ւ նստար պատին տակ, անոր համար թրջե՞ր ես։

ԹՈՎՄԱ.— Կը մուրայի։

ՎԱԲԴՈՒՀԻ.— Աստված իմ։

ԵԴՈՒԱՐԴ.— Ի՞նչ կը լսեմ (գիրքը գոգելով գրասեզանին վրա կը նետե ու հորը կը մոտենա):

ԹՈՎՄԱ.— Այո՛, կը մուրայի՜… ոչ թե լոկ այս գիշեր… այլ ամեն գիշեր` երբ մութը կոխելուն դուրս կելնեի. դուր չէիր մտածեր անգամ մը թե մեր հայրը ի՞նչպես կը բերե այս հացը և թե ո՞վ կուտա զայն։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Աստվա՜ծ։

ԹՈՎՄԱ. — (ակռաները կրնաելով) Աստվա՜ծ… (հանդարտությամբ) Այո՛, Աստվա՞ծ… և ի՞նչպես չը մուրայի, մինչդեռ անակնկալ դիպվածով մը պարտուց ահագին գումարով սնանկացած` Ռուսիայեն հոս փախչելու սաիպվեցա` գրպանս մեկ քանի մանեթ միայն ունենալով արհեստի մը տեդյակ չըլլալով, չէի կրնար օրապահիկս ճարել հոս, վասնզի չէի կրնար մեկան քով ծառայության մտնել կամ պարապորդ և անարհեստ մարգո մը բաժին ինկած նվաստ աշխատության մը պարապել, վասնզի երբեմն Մուրատոֆ մ՚էի. քանի որ դու կար կարելու վարմ չէիր և Եդուարդ միշտ գրելու զբաղած էր, քանի որ թշվառությունն ու անսթությսւնբ մեզ կոպառնար`