Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շա՛տ քաղցր ես դու, ո՜հ... շա՜տ քաղցր... (ձեռոքն երեսը ծածկած թասակի մը վրա կը նստի հուսահատ):



ՏԵՍԻԼ Ե



ՎԱՐԴ (Սուրմակ աղքատի զգեստով ձախ կողմեն կը մանե)

ՍՈԻՐՄԱԿ.— Տեսնենք քիչ մ’ալ այս արհեստը ձեռք առնենք, ավազակությունը դժվար է և վտանգավոր, իսկ այս արհեստը՝ դյուրին և անվտանգ... թեպետև Շուշան կը սիրե զիս, բայց դարձյալ ոսկիեն չեմ կրնար բաժնվիլ... Քանի մը ժամանակե ի վեր է որ վրաս տարօրինակ ագահություն մը տիրած է (Վարդը աեսնելով), կարծեմ Վարդն է սա... որչա՜փ թշվառ է... օ՜ն, պաշտոննիս կատարենք. Վարդ բավական հարուստ է... Հիմա լալ ձևացնելու և ցավալի դիպված մը հորինելու է. այն ատեն ոչ միայն դիմացինս յարտասուս կը շարժեմ, այլ քսակն ալ կը պարպեմ. ահա երջանիկ արհեստ մը, որով մարդ ստակի տեր կըլլա առանց չարաչար հոգնելու... (կը մոտենա)։

ՎԱՐԴ.— Ինչո՞ւ համար եկեր ես հոս, բարի մարդ, ի՞նչ կը խնդրես...։

ՍՈԻՐՄԱԿ.— (լալ կեղծեով) Եթե զիս աղեկ մը գիտես՝ կը հասկնաս հոս գալուս պատճառը...

ՎԱՐԴ.— Կարծեմ աղքատ ես և ողորմություն խնդրելու եկած ես...

ՍՈԻՐՄԱԿ·— Տե՛ս, ողորմած մարդր, ինչպես կը հասկնա թշվառի մը վիճակր... սիրելի՛ որդյակ, երեք հատ15 փոքրիկ տղաքներ ունիմ աոանց մոր, երկու երեք օր կա որ