Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժբախտությամբ աջ թևս կոտրեցավ և աշխատությամբ սնունդ հայթայթելու անկարող եմ, երկու օր կա որ ես անոթի, տղանքս անոթի՝ թշվառության մեջ կը տառապինք․․․ Փոքրիկ խեղճերը բոլորտիքս ժողղված «Հայրի՛կ, անոթի ենք» ըսելով կուլան կողբան․․․ Ո՞ր հոր սիրտ կը դիմանա ասանկ ողորմելի տեսարանի մը․․․ Քանի մը անգամ հուսահատութենես ինքզինքս սպաննել ուզեցի, բայց տղայոցս ապագա վիճակը նախատեսելով՝ ետ կեցա դիտավորութենես և սկսա տունե տուն ողորմություն խնդրել․ շատերը վռնտեցին զիս, հազիվ քիչ մը ստակ ժողովեցի, և ան ալ տուն տարած ատենս ավազակները կողոպտեցին․․․ ա՜հ, գոնե դուն, գթած զավակ, հանուն սիրելվույդ ըլլա, մեկ ողորմություն մը շնորհե և ազատե թշվառ ընտանիք մը։

ՎԱՐԴ․— Խե՜ղճ մարդ, առ սա քսակը և գնա շուտ տղաքդ խնամե․․․ սա քսակը, որ քեզ կուտամ, իմ բոլոր հարստությունս է (քսակ մը կուտա)
ՍՈՒՐՄԱԿ․— (առնելով) Շնորհակալ եմ ազնի՛վ զավակ․․․ Աստված զքեզ սիրեցյալդ գրկեն չի բաժնե․․․ Մնաս բարյա՜վ։ (Գացած ատեն) Խե՜ղճ Վարդ, իր սիրուհին հափշտակելես զատ քսակն ալ առի․ գործերնիս աղեկ սկսավ․․․ Տեսնենք․․․ (երթալու ատենը Մարիամ դիմացը կելնե, Սուրմակ զայն տեսնելով կաճապարե և Մարիամ սոսկման ճիչ մը արձակելով կը նվաղի)