Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵԴՈՒԱՐԴ.— Եվ շնորհակալությամբ, պարոն։


ՊՈՂՅԱՆՑ.— Ուստի ես ալ ալս պայմանավ խումբին մեջ իբրև դերասան կընդունիմ քեզ այսօրվընե... Հուսամ թե գոհ ես։

ԵԴՈՒԱՐԴ.—Ոչ թե գոհ, այլ երջանիկ, պարոն։

ՊՈՂՅԱՆՑ.— Արդ, այսօրվընե դերասանաց հատկացյալ սենյակներեն մեկը կրնաս բնակիլ քու բոլոր պիտույքդ հոգալով)։

ԵԴՈՒԱՐԴ.-Շնորհակալ եմ, պարոն։

ՊՈՂՅԱՆՑ.— Անշուշտ որևէ անտեղություն մը չեմ տեսներ մինչև վերջը։

ԵԴՈՒԱՐԴ.— Կը հուսամ, պարոն, և կը փափաքիմ որ այդպես ըլլա։

ՊՈՂՅԱՆՑ.— Ուրեմն, այսպես...

ԵԴՈՒԱՐԴ.— Պարոն...

ՊՈՂՅԱՆՑ.— Եթե խոսելիք մունիս, զրուցե։

ԵԴՈՒԱՐԴ.— (գրպանեն տետր մը հանելով) Արդյոք կրնա՞մ ձեզ ներկայացնել։

ՊՈՂՅԱՆՑ.— Ի՞նչ է այդ։

ԵԴՈՒԱՐԴ.— Ռուսերենե թարգմանված թատերախաղ մը։

ՊՈՂՅԱՆՑ.—Տեսնեմ (կսանե և կը զննե) ընտի՞ր խաղ է։

ԵԴՈՒԱՐԴ.—Եթե կարդալու հաճիք, պիտի տեսնեք։

ՊՈՂՅԱՆՑ.-Աղեկ։

ԵԴՈՒԱՐԴ.— Պետք ունի՞ք։

ՊՈՂՅԱՆՑ.—Ի՞նչ կը պահանջես։

ԵԴՈՒԱՐԴ.—Հինգ ֆրանք։

ՊՈՂՅԱՆՑ.—ՀիՆգ ֆրա՜նք,... շատ լավ։

ԵԴՈՒԱՐԴ.— Պարոն...