Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ Զ


ՎԱՐԴ և ՄԱՐԻԱՄ



ՎԱՐԴ.— Ի՞նչ եղավ այս կինը, պիտի ճանչեմ ես զինքը... Մա՜յրս, այո՛, մա՜յրս է... Ի՞նչ խորհրդավոր տեսարան... այս մարդը ո՞վ էր արդյոք (զայն գրկելով) մա՛յր իմ... մա՛յր իմ... ի՞նչ եղար հանկարծ... խելքդ գլուխդ բեր, խոսե...
ՄԱՐԻԱՄ.— (սթափելով և զայն դիտելով) Աստվա՛ծ իմ... զո՛վ կը տեսնեմ...
ՎԱՐԴ.— Մի վարանիր, մա՛յր իմ, քու որդիդ՝ Վարդն է գրկացդ մեջ։
ՄԱՐԻԱՄ.— Կը խաբես զիս, միթե չը մեռա՞վ Վարդ այն սև գիշերը։
ՎԱՐԴ.— Ո՛չ, ո՛չ, ազատեցավ Վարդ այն նենգավորին տված հարվածեն... Բայց իցի՜վ թե այն գիշերը մեռներ... այլ ըսե, մա՛յր իմ, ո՞վ էր այն աղքատը... ինչո՞ւ իր16 տեսքը
խռովեց զքեզ։
ՄԱՐԻԱՄ.— (մեկուսի) Խե՜ղճ տղա, յուր17 հակառակորդը չի ճանչեր... (բարձր) Մարդադեմ հրեշ մ’է նա, որ այս ողորմելի կերպարանոք...
ՎԱՐԴ.— Հրե՜շ մը... Ճշմարի՞տ կըսես...
ՄԱՐԻԱՄ.— Ինչո՞ւ համար եկած էր հոս...
ՎԱՐԴ.— Եկավ, «խղճալի եմ» ըսելով քսակս առավ գնաց։
ՄԱՐԻԱՄ.— Անօրե՛ն... Միթե չի վախցա՞ր այս տեղն ալ ոտք կոխելու, ուր անեծք կսպասեին քեզի... ա՛հ, այն անմեղներուն անեծքը չը փշրեցի՞ն քու գլուխդ, երբ զիրենք իրենց սիրելյաց գրկեն հափշտակեցիր. գերեզմանն անգամ