Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐԱՐՎԱԾ Գ


Ծաղկազարդ հովիտ մը.—+ Աջ կողմը բլուր մը.—+ Ետևը լեռներ, որոնց ստորոտը ժայռերուն վրայեն ջրվեժ մը կը սահի:


Տեսիլ Ա


ՎԱՐԴ (առանձին)

Մինչև ցե՞րբ իմ հայրենի տնակս թողած պիտի թափառիմ շնչասպառ քեզի համար, Շուշա՛ն, զքեզ հափշտակող ավազակին ետևեն, պիտի գտնեմ զքեզ... Ո՜հ եթե յերկինս թռար, ցցուր անգամ մը գոնե քու լուսատիպ դեմքդ ամպերում ետևեն... Տեսնեմ և մեռնիմ, գամ և զքեզ գտնեմ... Ա՜հ, սե՜ր, սե՜ր, երանի թե ոչ քու քաղցրությունդ և ոչ ալ քու վշտերդ զգայի... Այլ ի՞նչ կըսեմ ես... Սիրեցի Շուշանը և սիրո համար են համբույր, ժպիտ, հառաչանք և արտասուք... Բայց երբ միտքս կուգան այն օրերն, երբ մենք Շուշանա հետ իրարու գիրկ իրարու շնչով կապրեինք, հիմակվան` իրմե հեռու անցուցած վայրկյաններս մեկ մեկ փոթորկալիք գիշերներ են առանց արշալույսի... Ո՜վ հրեշտակդ գթության,