Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցանք... վերջապես անոթությունն իրարմն բաժներ մեզ, թշվառությունը միացուց... դարձյալ որբ ու լքյալ ենք... գրկենք ուրեմն այն աննշան ու անհիշատակ հողակույտը...որուն վրա քահանայն անգամ գուցե չը մրմռար և մենք առանց ձայնի իջնենք այն մութ և խաղաղ փոսր:

ՎԱՐԴՈԻՀԻ.— Ի՛նչ, դո՜ւ ալ մեռնիլ կուզես։

ԵԴՈԻԱՐԴ.— Մեր պաամության մեջ Եդուարդ ալ թույն կը
խմե... թույնը երկուքիս կը բավե, այնպես չէ՞ Վարդու-
հի՛... ապրելու համար հացը խնայությամբ կուտեինք,
բայց մեռնելու համար պետք չէ որ թույնը խնայությամբ
խմենք...
ՎԱՐԴՈԻՀԻ.— Եդուարդ, եթե ճշմարիտրը իմանալ կուզես, ես
երկուքիս համար պատրաստեցի թույնը, վասնզի աոանց
քեզի մեռնելու համար քաջասրտությունս կը պակսի...
բայց դարձյալ չէի կրնար համարձակիլ քեզ թույն առա-
ջարկել` մտածելով որ գուցե դու չէիր ուզեր մեռնիլ, և
հերիք կը սեպեիր քանի մարցունք թափել իմ աննշան
դագաղիս և հողակույտիս վրա... բայց կզգամ հիմա որ
մեր սրտերն երկնային ճաոագայթով մը միացած են ան-
բաժան։
ԵԴՈԻԱՐԴ.— Որչա՜փ դժվար է աշխարհի վրա համազգաց
սիրուհի գտնել, սիրվիլ անկե և մեռնիլ իրարու գիրկ'
դարձյալ զիրար սիրելով. ապրի՜լ է այս` աշխարհային
ժխորին մեջ, սիրել է այս. ո՛չ... ապրիլն այն է, սիրելն
այն է, երբ մահվան դալուկն զգեցած երկու զվարթադեմ
դիակ գիրկընդխաոն կիջնեն այն լռիկ փոսը... եթե եր-
ջանկությունը չեն զգար` թշվառություն, զրկանք, անո-
թություն ալ չե՛ն զգար...