Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միհրդատ գիտությամբ (անընթռն.) Միհրդատի կուգան իմացնել, թե Արիարաթ վերստին տապալած է։

ՄԻՀՐԴԱՏ.— Ո՜հ, մեր ահեղ բանակները դուրս հանինք այդ հպարտ ժողովրդյան դեմ... պատերազմի դաշտը։

ՓԱՌՆԱԿԵՍ.— (մեկուսի) Կղխարք քարայրը։

ԱՐԱՐՎԱԾ Դ

Փառնակես, Ասուդ, Կորդիաս, Միհրդատ (ծպտյալ իբր Սուրեն) հավաքված են Կղխարք քարայրին մեջ ու կը խորհրդակցին։ Միհրդատ խոչընդոտներ կը հարուցանե միշտ, վերջապես «Անիրավ եք» կրսե ու չուզիր մասնակցիլ։ Սուրերնին կը քաշեն զայն սպանելու, Միհըրդատ կը հայտնե ինքզինքը։

ԱՄԵՆՔԸ.— (սարսափած) Միհրդա՜տ...

ԱՐԱՐՎԱԾ Ե

3 Հոովմեացի պահնորդներ կը վիճաբանին. 2֊ր դժգոհ են պատերազմեն, իսկ մին միայն գոհ է։ Կոտտաս զորապետը կուգա ու կերթան ի դիմավորության Լուկուղղոս հրամանատարին։ Տիգրան կը հասնի իր բանակով, փողեր կը զարնվին. Հայերը կրակ կը ձգեն Հռովմեացվոց նավերուն։

ՏԻԳՐԱՆ.- Փա՜ռք, փա՜ռք Հայերուն... (երկու բանակները կատաղաբար իրարու վրա կը հարձակին, Հռովմեացիք կը հաղթվին),

ՎԵՐՋ Բ ԵՐԵԿՈՒՅԹԻՆ