Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գագիկ Աբասյան—Կարսի թագավոր (1029—1065), կռվել է սելջուկների դեմ, սպանվել է բյուզանդացիներից 1081-ին։

Գագիկ Բ—Անիի թագավոր (1042—44), սպանվեց բյուզանդացիներից 1079-ին, տարագրության մեջ։

Գարդիոս (Գորդիոս)—Արիարաթի խնամակալը, կռվել է հռոմեացիների դեմ։

Դյամա, Ալեքսանդր (Որդի Դյումա, 1824—1895)—Ֆրանսիացի նշանավոր վիպասան, հռչակվեց «Քամելիազարդ տիկինը» վեպով և համանուն դրամայով։

Թաթուլ—Կարսի հայ իշխան, ըստ Մ. Չամչյանի` սպարապետ, կռվել է սելջուկների դեմ։

Լամարթին Ալֆոնս (1790—1869)—Ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ պատմաբան ու քաղաքական գործիչ։

Լանկթիմուր (Լենկթիմուր) (1336—1405)—Միջինասիական նվաճող, արշավել է Պարսկաստան, Անդրկովկաս, Հնդկաստան, Չինաստան և այլ երկրներ։

Լևոն Զ Լուսինյան-(1342—1393)—Կիլիկիայի (և հայոց) վերջին թագավոր (1374—1375), գերեվարվեց, մահացավ Ֆրանսիայում։

Լուկուղղոս (Լուկուլլոս Լուցիոս Լիցինիոս)-(մ. թ. ա. 117—56)— Հռոմեացի զորավար, մ. թ. ա. 74—66 թթ. պատերազմեց Միհրդատ Դ-ի դեմ։

Կռատաս (Կոտտա)—Հռոմեացի զորավար, պրոկոնսուլ, Քաղկեդոնի մոտ, Բաֆսորի նեղուցում, ջախջախիչ պարտություն կրեց Միհրդատից։

Կրյուսոս (Կրեսոս)—Լյուդական թագավոր (մ. թ. ա. 560—546)։

Կոռնելիոս Սիղղա (Սիլա, Սուլա)— Կիլիկիայի փոխկուսաալ, մ.թ.ա. 92 թ. Միհրդատից վերգրավեց Կապադովկիան:

Հայկ— Ըստ Մ. Խորենացու, Թորգոմի որդին, ապստամբեց Բելի դեմ, Հայերի նախահայրը:

Հմայակ—Աշոց գավառի տեր, որ Վաչե Արծրունու հետ Պարսից թագավորից պահանջել է Արտաշիրի գահընկեցությունը։

Հյուկո Վիկթոր Մարի (1802—1885)—Ֆրանսիացի հանճարեղ գրող, ակադեմիայի անդամ։

Հուդա—Քրիստոսի 12 առաքյալներից (աշակերտներից) մեկը, ուսուցչին մատնեց 30 արծաթի համար։