Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսիլ Գ




ՆՈՒՅՆՔ և ՎԱՐԴԱՆՈՒՅՇ


ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.- (մորը գիրկը վազելով) Մայրի՛կ... դարձ-
յալ կուլա՜ս...

ՆԱԶԵՆԻԿ.- Ո՛չ, աղջիկս... (զայն սրտին վրա կը սեղմէ):

ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.- Ի զո՜ւր կը ջանաս զիս խաբել, ահա կը տեսնեմ այդ արցունքները, որոնք տաք տաք սրտիս վրա կը կաթին... Ինչո՞ւ համար կուլաս, ըսե` որ ես ալարցունքս քուկինիդ հետ խառնեմ, սիրուն մայրիկս։

ՆԱԶԵՆԻԿ.- Խե՜ղճ զավակ, դառն կորստյան մը տխուր հիշատակ, քեզի համար կուլամ, վասնզի թշվառ ես։

ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.- Այո՛, թշվառ եմ, վասնզի աչքս բանալես, մայրս ճանչնալես ի վեր միշտ զինքը տրտում տեսա. գոնե անգամ մը չը ժպտեցար ինձ, անգու՛թ մայր:

ՎԱՀՐԱՄ.- (մեկուսի) Տարաբախտ տղա։

ՆԱԶԵՆԻԿ.- Եկո՛ւր գիրկս, մի՛ սրդողիր, զավակս, այսուհետև միշտ պիտի ժպտիմ քեզի, թեպետև սրտես արյուն ալ պոռթկա։

ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.- Պիտի ժպտի՜ս ինծի... մա՛յր իմ. Վահրա՛մ,
կը տեսնես, ժպիտ խոստացավ մայրս... Ուրեմն այսուհետև միշտ երջանիկ պիտի ըլլամ։

ՆԱԶԵՆԻԿ.- Եվ ալ անգութ չի պիտի կոչես մայրդ, այնպես չէ՞:


ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.- Երբե՜ք... Ներե՛ ինծի, մա՛յր իմ, վասնզի խիստ վշտացած էի. երեկ իրիկուն, երբ պարտեզը կը շրջագայեի, տեսա երփներանգ թիթեռնիկ մը, որ ծաղկե ծաղիկ կը թռչտեր զվարթաբար... Աչքերս լեցվեցան...