Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

44


ԽՈՒՆ ԻՆՉ ԶԱՏԱԳՈՎՈՒԹԻՒՆ ԶՎԱՐԺԱՊԵՏԱՑ


Նըրբամանից պիտոյ է նիւթ մետաքսաթել՝
Փափուկ, քընքուշ, պատշաճ առ գործն այն անընտել,
Իսկ թէ զկընիւնն, որ ի ճախին ջանաս թելել,
               Ըզծով բըրես,
               Ըզվէմ ջըրես,
               Գործդ է անխել:

Թէ փախչիցի մինն ի մանկանց, որ է անվարժ,
Մի՛ տանիցես ըզնա բըռնի, երեսաքարշ,
Զի սուրբ ուսումն վասըն ճորտ եղեալ է գարշ,
               Մընայ աղուաշ,
               Կարդայ վաշ-վաշ,
               Ինքն է թերխաշ:

Զակութաքարն խոհանոցի առեալ ի դէպ,
Քեզ օրինակ տամ աստանօր յոյժ անվըրէպ,
Թեպէտ հըրով յարամաշի՝ ինքն է անպէտ,
               Այսպէս և վէպ,
               Թողու անեփ,
               Զմանուկ տըգէտ:

Տէրըն տերանց տընկեաց զայգի անհանգունակ,
Եդ ի խեչակ և բարձրացոյց ըզբարունակ,
Ըզփուշ էառ նա խաղողոյ մերթ փոխանակ,