Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասեալ, էհաս» սկզբնատողով երգը: Առաջին և չորրորդ տները նման են Պաղտասար Դպրի հիշյալ երգի առաջին և երրորդ տներին: Երկու բանաստեղծություններն էլ, չհաշված կրկնակները, նման են իրար նաև տաղաչափությամբ, լեզվով ու ոճով.

Գարո՛ւն, գարո՛ւն հասեալ էհաս,
Ե՛կ սիրելի, ուրախացիր,
Ընդէ՞ր երգով տրտմիս, հոգաս,
Ե՛կ, սիրելի, ուրախացիր:
Կըճկըճաձայն ջուրքն ընթանան,
Վէտ-վէտ գոլով ծիծաղական,
Լերինք, բըլուրք ուրախանան,
Ե՛կ, սիրելի, ուրախացիր:


(Պաղտասար Գպիբ, «Տաղիկներ սիրոյ և կարօտանաց», Երևան, 1958, էջ 117:

Պատահակա՜ն է այս նմանությունը, թե ոչ, չենք կարող ասել:


18

ՊԻՒՎՊԻՒԼՆ ԵԿԵԱԼ, ՔԱՂՑՐԻԿ ՁԱՅՆԵՐ Ի ՊԱՐՏԻՔԻՆ

Խորագիր՝ «Ի հրճուանս սիրելեաց, պատահեալ զբօսանաց, յաւուր համբարձման, տէառն հարկեալ ասացուած»: Բանաստեղծության խորագիրը (ինչպես 14-րդինը չափաբերված է, կարելի է տողատել այսպես.

Ի հրճուանս սիրելեաց,
Պատահեալ զբօսանաց,
Ցաւուր համբարձման տեառն՝
Հարկեալ ասացուած...

Կենսագրական որոշ ակնարկ ունի իր մեջ: