Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լուսափայլ վարդըն շաղամած վառեալ,
Յոյժ գեղապաճոյճ թերթիւք գումարեալ,
Ի վերայ ծաղկանց միշտ թագաւորեալ,
              Եւ վեհ երևեալ.
              Այգիք բերկրեցան,
              Այնու զուարճացեալ,
              Յոյժ փարթամացեալ:

Մարիամ ծաղիկ՝ բոյս եդեմ դրախտին,
Աստղ ի գիշերի և լիալուսին,
Ցընծա՜ երջանիկ երկնից կամարին,
              Առ անեղ արփին.
              Դասք վերնակառից՝
              Շուրջ զթև փարին,
              Նոր երգով բանին:

Շիկագեղ ծաղկունք, գունով աննըման,
Ցօղ առեալ յայգուն՝ այնու ճոխանան,
Զորս առեալ փընջեն ազգք որդւոց մարդկան,
              Ի սէր վայելման.
              Փառք պարգևողին՝
              Սուրբ Երրորդութեան,
              էին անսահման: