Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

19


ԶՀՈԳԵԻՈՐ ԳԱՐՆԱՆԷ...


Ահա՛ ծաղկեցան ծաղիկք, տունկք և ծառք,
Լըսելի եղեն թռչնոց սուրբ բարբառք,
Գոյն առեալ շողին միշտ ծաղկանց կաճառք,
              Փայլին գերափառք,
              Կանաչ կերպասիւք,
              Պերճացան անտառք,
              Իբր եղեն բուրվառք:

Ծաղրաճեմ աղբիւրք և գետք յորդանան,
Ծովք և լիճք ծըփին, բերկրին և խայտան.
Երփնազարդ ցընծալ ծովափն շուշան,
              Նարդոս, պալասան
              Գունով վառվառին՝
              Ըստ արեգական
              Գերազանց փայլման:

Տեսլեամբ և հոտով գովեալ մանուշակ,
Մանրաթերթ փըթթեալ և ողջ եռորակ,
Ծիրանի, սպիտակ և խոր կապուտակ,
              Յոյժ-յոյժ անուշակ,
              Խուռներամ լինին՝
              Ուր իցեն վտակ
              Եւ լեռնադաշտակ: