Jump to content

Էջ:Qur'an in Armenian, Ղուրան (1909).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

40. Եւ կատարեցէ՛ք աղօթքը ու տւէ՛ք մաքրութեան տուրքը եւ ծնրադրողների հետ ծունր դրէք։

41. Մի՞թէ մարդկանց արդարութիւն կը հրամայէք, բայց ձեր անձերը կը մոռնաք, երբ դուք գիրքը կարդում էք. մի՞թէ չեք հասկանում։

42 Եւ օգնութիւն խնդրեդէ՛ք համբերութիւնով եւ աղօթքով, իրաւ նա մեծ բան է, բայց ոչ թէ խոնարհւողների համար։

43. Որոնք կարծում են թէ իրանց Տիրոջը կը դիմաւորեն, եւ նրանք ետ պիտի դառնան դէպի նրան։

44. Ո՛վ Իսրայելի որդիք, յիշեցէ՛ք իմ շնորհքը որ ձեզ շհորհեցի, եւ ես ձեզ գերազանց արեցի աշխարհքներից վեր։

45. Եւ վախեցէ՛ք այն օրից, որ մի անձ միւս անձի տեղ մի բան տուգանք չի տայ եւ. նրանից բարեխօսութիւն չընդունի, ու նրանից ի արդարութիւն չառնւի եւ նրանց օգնութիւն չը լինի:

46. Եւ երբ ձեզ ազատեցինք Փարաւօնի ժողովրդից որ ձեզ չար տանջանքներով չարչարում էին, ձեր տղաներին մորթելով եւ ձեր կնիկներին ողջ պահելով, — եւ սրանում ձեր մեծ Տիրոջ կողմից մի պատուհաս կար—:

47 Եւ երբ ձեզնով ծովը ճեղքեցինք եւ ձեզ փրկեցինք՝ Փարաւօնի ժողովուրդը ընկղմեցինք, մինչդեռ դուք նայում էիք.

48. Եւ երբ Մովսէսի հետ ուխտ էիք գնում փառատուն գիշեր, այնուհետեւ դուք որթը ընդունեցրիք նրանից յետոյ, եւ դուք անիրաւներ էիք.

49. Մենք էլ սրանից յետոյ ձեզ ներեցինք, որ շննորհակալ լինէք:

50. Եւ երբ Մովսէսին տւեցինք գիրքը ու ֆուրկանը որ առաջնորդւիք.

51. Եւ երբ Մովսէսն ասաց իր ժողովրդին, «ով իմ ժողովուրդ, ահա դուք ձեր անձերին անիրաւութիւն արեցիք, որ որթն ընդունեցիք. ուրին դարձէք