Jump to content

Էջ:Qur'an in Armenian, Ղուրան (1909).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անունները»։ Եւ երբ նա էլ նրանց իմացրեց նրանց անուններն ասաց, «ես չասացի ձեզ, թէ ես գիտեմ երկինքների եւ երկրի գաղտնիքը եւ գիտեմ ինչ որ յայտնում էք եւ ինչ որ ծածկում էք»։
32. Եւ այն ժամանակ մենք ասացինք հրեշտակներին, «երկրպագութիւն արէք Ադամին»․ եւ երկրպագութիւն արեցին բացի սատանայից, որ մերժեց եւ հպարտացաւ եւ անհաւատներիցն եղաւ։
33. Եւ ասացինք, «ո՛վ Ադամ, բնակւի՛ր դու եւ կինդ դրախտի մէջ, եւ կերէ՛ք նրանից ըստ հաճոյից ուր էլ ուզէք, բայց այս ծառին չը մօտենաք, որովհետեւ անիրաւներիցը կը լինէք»։
34. Բայց սատանան նրանց այնտեղից սահեցրեց եւ հանեց այնտեղից ուր էին։ Եւ մենք ասացինք, «վա՛ր ընկէք, մէկը միւսին թշնամի․ եւ ձեզ համար երկրի վրայ կայան եւ վայելմունք կայ մինչեւ մի ժամանակ»։
35. Եւ Ադամ իր Տիրոջ խօսքերը ընդունեց եւ դէպի նրան դարձաւ․ որովհետեւ Նա դարփող ողորմածն է։
36. Մենք ասացինք, «վա՛ր ընկէք այնտեղից ամենքըդ․ բայց իմ կողմանէ ձեզ համար առաջնորդութիւն է գալու, եւ ով որ իմ վրայ առաջնորդութեանս հետեւ է, նրանց վախ չի լինի եւ նրանք չեն տրամի։
37. Իսկ նրանք որ անհաւատ են եւ մեր նշանները սուտ են համարում,― նրանք կրակի ընկերներ են, նրանք յաւիտեան կը մնան նրանում։
38. Ո՛վ Իսրայէլքի որդիք յիշեցէք իմ շնորհքը, որ ձեզ շնորհեցի, եւ իմ ուխտը վճարեցէք եւ ես կը վճարեմ ձեր ուխտը, եւ ինձնից վախեցէ՛ք, եւ հաւատացէ՛ք այն բանին որ ես վար եմ իձեցրել որ հաստատւում է ձեր մօտ եղածը, եւ մի լինիք նրան չ'հաւատացողների առաջինը եւ փոքր գինով ծախէք իմ նշանները, եւ ինձնից վախեցէ՛ք։
39. Եւ ճշմարտութիւնը մի՛ շփոթէք փուճ բանին հետ․ քանի որ դուք գիտէք։