Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապստամբության նշանաբարը բովանդակում էր հետևյալ խոսքերի մեջ. «պահպանեց հին սերմերը, որպես բուսնելու հույս տվողները և ոչնչացրեք նորը, որ պտուղ չէ խոստանում»: Այսինքը՝ խնայելի պարսիկներին և կոտորել օսմանցիներին: Կոտորածը պետք է կատարվեր մեծ պասի առաջին գիշերվա մեջ: Այդ բարթոլոմյան գիշերը հայերը ոչնչացրին թե Ղարաբաղի Գանձակի կողմերում գտնված բոլոր օսմանցի զորքերին: Ձմեռվա ցրտի պատճառով զինվորները հայերի տներում էին բնակվում: Ամեն մի տանտեր սպանեց իր ինքնակոչ հյուրին: Սարի-Մուստաֆա փաշան հազիվ կարողացավ ազատվել փախչելով Երևան: Այդ հիշատակի արժանի անցքը կատարվեց 1733թ.:

Որպես մի փոքրիկ միջնավեպ, ես ավելորդ չեմ համարում նկարագրել մի դեպք, որ նույն գիշերը տեղի ունեցավ Վարադայի Ավետարանոց գյուղում: Դրա մեջ փայլում է հայ կնոջ հերոսությունը: Ավետարանոցը Վարանդայի մելիքության բերդավաննն է: Այստեղ իր զինվորներով զետվաղած էր օսմանցիների զորավարներից մեկը, որ կոչվում էր Սուլեյման-բեկ: Դա լսելով տեղային Մելիք-Հուսեինի դստեր Գայանեի գեղեցկությունը, մտածում էր տիրապետել նրան: Բայց չհամարձակվելով հայտնի բռնություն գործ դնել, առաջարկում է ամունանալ Գայանեի հետ: Հայրը և մայրը անպատկառ մահմեդականին միամտեցնելու համար խոստանում է տալ իր աղջիկը, բայց միշտ հետաձգում են, հայտնելով, թե հայերի ազգային և կրոնական սովորությունների համեմատ պետք է դեռևս այս և այն ծեսերը կատարված լինեն: Այսպես օրըստորե ժամանակն են խլում, մինչև հասնում է նշանակյալ գեշերը: Սկսվում է կոտարածը: Մելիք-Հուսեինը այն գիշեր տանը չէ լինում. նա գնացել էր իր գավառի մյուս տեղերում գործածելու համար: Ավետարանոցի կոտորածին առաջնորդվում էր նրա քաջասիրտ կինը՝ Աննա խաթունը՝[1] և այդ զինված հերոսուհին ավանի փողոցների մեջ կոտորել էր տալիս օսմանցիներին այդ միջոցի նրա ինքնակոչ փեսացուն՝ Սուլեյման բեկը, իր կյանքը ազետելու համար, փախչում է դեպի Աննա խաթունի տունը: Նույն րոպեում Գայանեն, նույնպես զինված, կանգնած է լինում տան դռան մոտ: Տեսնելով իր ատելի փեսացուին ներս մտնելիս, օրիորդը իր խենջարը խրում է նրա սրտի մեջ… Այդ

  1. Աննա խաթունը Տիզակի գավառի Մելիք -Ավանի (Մելիք Եգանի) քույրն էր, նույն անձի, որ սարքեց ընդհանուր ապստամբություն<