Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակն է, որ Մելիք-Յուսուբի որդի Մելիք-Բեգլար II, որը սատիկ գոռոզ ու դյուրաբորբոք երիդասարդ էր, թույլ չտվեց իր հորը պատասխանելու, ասելով, թե ինքը կտա Փանահ-խանի պատասխանը։ Նա իր սուրը բռնելով խանի պատգամավորի գլխի վրա, ստիպեց նրան կուլ տալ հրամանագիրը։ Երբ խեղճ պատգամավորը սարսափելով կուլ տվեց թղթի վերջին պատառը, երիդասարդը ասաց նրան. «Հիմա գնա ինչ որ կերար այստեղ, նրա արտադրությունը… կլինի Փանահ-խանի պատասխանը…»[1]։

Այդ անցքերից հետո ավելի սաստիկ կերպով բորբոքվեցավ պատերազմը Փանահ-խանի և դաշնակից մելիքների մեջ։ Վարանդայի Մելիք-Շահնազաը և Խաչենի Մելիք-Միրզախանը, ինչպես առաջ, նույնպես և այժմ հավատրիմ մնացին հայոց ոխերիմ խանին։ Ոչ թե միայն իրանց խորհուրդներով, այլ շատ անգամ իրանց բողոքներով օգնում էին նրան։ Բայց չնայելով այդ բոլորին, դաշնակից մելիքները (Գյուլիստանի Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Աթամը և Տիզակի Մելիք-Եսային) այն աստիճան նեղության մեջ էին դրել Փանահ-խանին, որ նրա Շուշի բերդը մշտական պաշարման դրության մեջ էին պահում։

Մինչև այսօր առակ է դարձել Ղարաբաղի ժողովրդի մեջ, թե Թյուլի-Արզումանը, Դալի-Մահարասան և Չալաղան-Յուզբաշին ամբողջ յոթն տարին թույլ չտվեցին, որ մի թուրք անցկենար Մազե-կամուրջից[2] դեպի Ջրաբերդի և Գյուիստանի կողմերը։

Հիշյալ երբեք անձնավորությունները երեք հերոսներ են, որոնց դեռ ժողովուրդը չէ մոռացել։ Ես ավելորդ չեմ համարում ծանոթացնել նրանց մեր ընթերցողներին։

Դալի-Մահարսա թուրքաց լեզվով նշանակում է գիժ աբեղա։ Եվ իրավ, այդ մարդը աբեղա էր, Ջրաբերդի Եղիշե առաքելո վանքի միաբան։ Ամեն ուխտավոր և այսօր կարող է տեսնել հիշյալ վանքում այն բարձր աշտարակը, որի մեջ, առանձնացած վանականների աղոթող միաբանությունից, բնակվում էր «գիժը»։ Նրա իսկական անունը Ավագ վարդապետ էր, բայց ժողովուրդը նրան դալի (գիժ) տիտղոսը տվեց։ Մի այնպիսի տիտղոս կրում էին արևելքի տասնվեցերորդ դարու հերոս՝ Քոր-օղլին և նրա խմբի մեջ գտնված քաջերը. դրանք կոչվում էին Քոր-օղլու դալիներ (գժեր)։

  1. Այդ պատմական փաստը չէ մոռացված և «Ղարաբաղի Աստղագետը» կոչված վեպի եկրորդ հատորի 9-րդ գլխում։
  2. Մազե-կամուրջ կոչվում է Գարգար գետի վրա գտնվող կամուրջը Շուշի բերդի մոտ